Ընկեր Մարգոն Վարդանիկին հարցնում է. -Քանի տարեկան ես : -Չգիտեմ : -Քանի աստղ կա երկնքում : -Չգիտեմ : -Որտեղ է հայրիկդ : -Չգիտեմ : -Գոնե կասես,թե ուր է ձեր կովը : -Չգիտեմ : -Լավ,գնա հարցրու մայրիկիդ և արի պատասխանելու : Վարդանիկը գնում է տուն և հարցնում մորը :Քանի տարեկան եմ,-12 : Քանի աստղ կա երկնքում ,-անթիվ :Որտեղ է հայրիկը,-պատերազմում զոհվել է : Ուր է մեր կովը,-հանդում արածում է : Ճանապարհին Վարդանիկը ընկնում է փոսը և գլխում ամեն ինչ խարնվում է : Երբ հասնում է դպրոց , ընկեր Մարգոն կրկնում է հարցերը. -Քանի տարեկան ես : -Անթիվ : -Քանի աստղ կա երկնքում : -12 : -Որտեղ է հայրիկդ : -Հանդում արածում է : -ՈՒր է ձեր կովը : -Պատերազմում զոհվել է :
|